ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ոչ միայն դեմ են, այլև փաստարկում են, թե ինչու են դեմ

Ոչ միայն դեմ են, այլև փաստարկում են, թե ինչու են դեմ
12.09.2014 | 14:24

ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին ճեպազրույցների առանցքային թեման սահմանադրության փոփոխություններն էին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ սահմանադրության փոփոխությունները իշխանությունները նախաձեռնել են երկրում առկա խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով:
Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը դուր էր եկել Ռուբեն Հակոբյանին: Նա ասաց, որ համամիտ է հարցազրույցում հնչած շեշտադրումներին:
Քառյակի հետ էլ է մեծ հույսեր կապում պարոն Հակոբյանը:
«Եթե քառյակը շարունակի իր միասնական գործունեությունը, ապա կարող է դառնալ այլընտրանք և երկրում փոխել իրավիճակը»,- ասաց նա, հավելելով նաև, որ ԱԺ քաղաքական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը ոչ միայն դեմ են արտահայտվել սահմանադրության փոփոխություններին, այլև փաստարկներ են ներկայացրել, թե ինչու են դեմ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ կարծում է, որ հենց գործող համակարգն է ծառայում հօգուտ ՀՀԿ-ի, իսկ սահմանադրության առաջարկված փոփոխությունները ապակենտրոնացնելու են համակարգը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարծում է, որ դեռ վաղ է սահմանադրության փոփոխությունների բովանդակությանն անդրադառնալը: Նրան, ինչպես նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, մտահոգում են արտագաղթի խնդիրը, «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումները, որոնց շնորհիվ էլ հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի հիմքը կդրվի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ